Երկարացված օրը՝ լրացուցիչ կրթության կազմակերպում

22222014-2015 ուստարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկարացված օրվա կազմակերպումըորակապես փոխվեց, ամենշաբաթյա սեմինարների միջոցով աշխատանքն ավելի համակարգված դարձավ: Այս սեմինարները շատ արդյունավետ են դարձնում կազմակերպիչների գործունեությունը. խորհրդակցում ենք միմյանց հետ, փորձի փոխանակում անում, քննարկում ենք երկարացված օրվա ծրագրի ավելի արդյունավետ կազմակերպման ձևեր, մեթոդներ, ստեղծում  և իրականացնում ենք երկարացված օրվա նախագծեր:

Երկարացված օրվան ուղղված ծնողի պահանջները նախկինի համեմատ զգալի փոփոխվել են: Եթե առաջ ծնողն այն դիտարկում էր որպես տնային աշխատանքները կատարելու և սնվելու հնարավորություն, ապա այժմ նա ավելին է ակնկալում՝ հետաքրքիր, բազմազան ծրագրային գործունեություն, երեխայի բազմակողմանի զարգացում, որպես լրացուցիչ կրթության կազմակերպում, կարևորելով նաև երեխայի հանգիստը, լիցքաթափումը: Continue reading