Համակարգչային հիգիենա

Այսօր 5-6 տարեկանների խմբում առողջագետ Քրիստինե Սահակյանցն անցկացրեց դաս-պարապմունք, թե ինչպես ճիշտ օգտվել համակարգչից: Համակարգչից օգտվելու մասին կանոններն առողջագետի բլոգում

 

This slideshow requires JavaScript.

 

Աշխատանքային նախագիծ. 29.02-04.03.2016

IMG_5787Առավոտյան ընդհանուր պարապմունք

Միաջավայրի խնամք, օդափոխում

Էլակետրոնային գրատախտակին ներկա-բացակա (շաբաթվա բառեր՝մարտ, գարուն, արև)

Մ,ա,ր,տ տառերի կերպարանավորում

Մարտ էջերի ձևավորում` ըստ Հ. Թումանյանի «Մարտ» բանաստեղծության

Ռադիոնյութի ստեղծում՝ ողջու՜յն գարուն, ես…

Paint նկարչական ծրագրով ստեղծում ենք մեր գարնանային մեդիաընթերցարանը՝ ինչպիսի՞ն է մեր գարունը Continue reading

Ջ. Ռոդարի ‹‹Հինգի արկածները››

vector_set_of_colored_blots_on_the_white_background_148069Հինգի արկածները
_ Օգնեցե՜ք, օգնեցե՜ք,-գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:
_ Ի՞նչ է պատահել:
_ Չեք տեսնո՞ւմ՝ հանումն ընկել է ետևիցս: Որ հասավ՝ կորած եմ:
_ Դու էլ բան ասացիր՝ կորա՜ծ եմ:
Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ, որ տեսնի՝ կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:
_ Քեզ ի՞նչ է պատահել: Կռի՞վ ես արել: Continue reading

Պլանշետը մեզ ընկեր

Այսօր փորձարկեցինք մեր պլանշետները, սկզբի համար սովորեցինք մտնել bzez.mskh.am կայքը, ոգևորվածությունը անսահման էր, շատ արդյունավետ էր այն, որ կայքում ամեն մի բաժին իր գույն ուներ, որի միջոցով սովորողները հեշտությամբ էին գտնում իրենց ուզած բաժինը:Մի խումբ մուլտֆիլմ էր դիտում, մի խումբը մեր դասարանական նյութը գտավ այդտեղ, մի խումբն էլ ուսումնական խաղեր էին խաղում: Պլանշետների օգտագործումը կլինի շարունակական, հաջորդ անգամ պայմանավորվեցինք միասին խաղեր ներբեռնել:

Է՜յ, կանաչ ախպեր…

5-6 տարեկանները ‹‹Փետրվարիկ›› նախագծի շրջանակներում սովորեցին Հ.Թումանյանի ‹‹Կանաչ ախպեր››բանաստեղծությունը և որոշեցինք  բանաստեղծության գույները նկարահանել:

Նկարիչ՝ Արմինե Բաղդասարյան

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

Նկարում և պատկերացնում ենք…

5-6 տարեկանները գուաշով փորձեցին պատկերել Հ. Թումանյանի ‹‹Ամպն ու սարը››ոտանավորը:

This slideshow requires JavaScript.

Վերջում էլ 6տ. Ռոմանն իր ընկերներին փորձեց շարժումների օգնությամբ ցույց տալ ոտանավորը: