Աշխատանքային նախագիծ. 11.04-15.04.16

IMG_0378Առավոտյան ընդհանուր պարապմունք (Պատասխանատուներ՝ 6 տարեկաններ, ծրագիրն՝ այստեղ)

Միջավայրի խնամք, խնամում  ենք մեր սենյակային բույսերը,ներգրավվում ենք բակային աշխատանքներում:

 Մաթեմատիկա– բանավոր, 10-ի սահմանում գումարում , հանում  օնլայն խաղերի միջոցով: Կազմում և լուծում ենք խնդիրներ:
1-ից մինչև 20 -ը հաշվարկ, հետհաշվարկ:
1-ից մինչև 20-ը  հաշվում ենք զույգերով:
1-ից մինչև 20-ը հաշվում ենք եռյակներով:

Մայրենի- Սովորում ենք շաբաթվա ոտանավորները ( Ղ. Աղայան  ‹‹Աքաղաղ››,  ‹‹Ատամը փոխած››, ‹‹Սագիկ››)

Ընթերցանության ժամ-Կարդում ենք հատվածներ ոտանավորներից, անծանոթ  տառերը փորձում ենք գտնել և ընդգծել։

Շաբաթվա հեքիաթները Ջ. Ռոդարի. Հեքաթների ժողովածու

Հորինում ենք, արտասանում,  մեկնաբանում,  նկարում ու ձայնագրում (պատրաստում ենք ռադիոնյութ)

Մուլտֆիլմի դիտում-քննարկում  Ցրված Ջովանին  ,  Չիպոլինոյի արկածները

Տեխնոլոգիա
Ռոդարիական կերպարներ ենք ստեղծում:
Կերպարվեստ
Ռոդարիական հերոսներ ենք նկարում

Մեդիատեխնոլոգիա –Պլանշետներով ստեղծում ենք թարս կերպարներ և տալիս ենք  անսպասելի անուններ մեր նկարած կերպարներին

Երգ-երաժշտություն, պար-երաժշտության ունկնդրում, ազգային երգերի, պարերի ուսուցում, Համբարձման ծիսական երգերի ուսուցում.

Համբարձման-առավոտ

Հեյ, իմ նազան 

Վիճակի երգ

Խնկի ծառ

Մուլտֆիլմի դիտում-քննարկում  Ցրված Ջովանին  ,  Չիպոլինոյի արկածները

Մարմնակրթություն-նախավարժանք, ազգային բակային խաղեր

Լրացուցիչ՝ լող, շախմատ, կավագործություն

Նախաճաշ, ճաշ, հետճաշիկ

Leave a comment