‹‹Երկրի օր›› նախագիծ

արև3Ապրիլի 22-ը տոն է՝ Երկրի միջազգային օր։ Այն նշվում է որպես մաքուր մոլորակի,ջրի և օդի օր։Տոնի արմատները շատ խորն են՝ գալիս են հեռավոր 19-րդ դարի վերջերից։ Ջոն Մորտոնը,տեղափոխվելով Նեբրասկա նահանգ,հանդիպեց ահռելի անապատային տարածք,որտեղի ծառերը հատվում էին և օգտագործվում շինարարության մեջ,ինչպես նաև որպես վառելանյութ։Մորտոնը առաջարկեց հայտարարել կանաչապատման օր, և պարգևատրել այն մարդկանց, ովքեր մեծ քանակությամբ ծառ կտնկեն։ Օրը հաստատվեց և անվանվեց «Ծառի օր»։

Ապրիլի 22-ին` 6 տարեկանները հանդես են գալիս ուղերձ-նախագծերով՝  Երկիր մոլորակը կարգի բերելու նպատակով: Ամենքս մեր բաժին երկիրն ենք պահում՝ մաքրում, բարեկարգում, խնամում, տնկում, աճեցնում… Գեղարվեստի կրտսեր դպրոցի 6 տարեկան  սովորողներ և ծնողներ (թվով մոտ 15 հոգի) շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ կիրականացնեն Վահան Տերյանի այգի և հարակից տարածք:

Ինչպես նաև կիրականացնեն «Ես կարող եմ, իսկ դու կարո՞ղ ես» Ֆլեշմոբ:  սովորողների փոքր խումբ իրականացնում է մաքրման ֆլեշմոբ, փորձելով անցորդներին համոզել մաքրել մի փոքր տարածք`տրամադրելով ձեռնոցներ և տոպրակ:

Նախագծի նպատակն է.

  • Համախմբել սովորողներին, քաղաքացիներին մեկ ընդհանուր նախաձեռնության շուրջ` ի բարելավումն շրջակա միջավայրի
  • Հանրության ուշադրությունը հրավիրել  այգու տարածքում և ոչ միայն, բնապահպանական խնդիրների վրա
  • Իրականացնել էկոլոգիական աշխատանքներ` ներգրավելով այգու այցելուներին:
  • իրականացնել պլանշետը որպես նախագծային գործիք
  • առանձնացնել բակում տարածք և ցանել սածիլներ, սոխուկներ, ծաղիկներ, թփեր

Խնդիրները՝

  • Բնագիտական և բանպահպանական գիտելիքների և հմտությունների զարգացում
  • Գրագետ խոսքի կարողությունների զարգացում
  • Տեղեկություններ հավաքելու և տարածելու հմտության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում

Օգտագործվող միջոցները.

  • Մեկանգամյա օգտագործվող ձեռնոցներ և տոպրակներ
  • Ձայնագրիչ, ֆոտոխցիկ, պլանշետ (սովորողները ներկայացնում են պլանշետով առանձին ֆոտոշար, մի խումբն էլ ծնողների օգնությամբ հարցազրույց են վերցնում բնակիչներից)
  • Ֆլեշմոբին մասնակցում ենք անվաչմուշկներով, հեծանվով, ինքնագլորով

Արդյունքները կհրապարակվեն ենթակայքում և դասարանական բլոգում

Leave a comment