ԱՄԱՆՈՐՅԱ ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

Նոր տարին մենք անցկացրեցինք Վանաձորում, տատիկիս ու պապիկիս տանը: Մայրիկիս հետ մեծ տոնածառ զարդարեցինք: Ամանորի գիշերը Ձմեռ պապը երկնքից մի մեծ պարկ նվերներ գցեց ներքև: Հայրիկս գտավ ձնոտ պարկը, բերեց տուն, պապիկս էլ գտավ ձմեռ պապի ուղարկած սահնակը: Հետո հայրիկս ֆոկուս արեց և ձմեռ պապը ինձ Միկի մաուսի պատկերով մատանի բերեց: Պարկից դուրս եկան իմ ու Լիլիի համար տիկնիկներ, հանելուկների գիրք, նապաստակ: Կային նվերներ նաև իմ հորաքրոջ տղաների, տատիկի, պապիկի, մայրիկի ու հայրիկի համար… Հաջորդ օրը շատ ձյուն էր եկել և հայրիկս ինձ մեր շան՝ Բարսի հետ տարավ սահնակ քշելու:

 

This slideshow requires JavaScript.

Leave a comment