Աղայանական+Ռոդարիական օրեր. Նախագիծ

collageԺամանակահատված ՝ ապրիլի 1-14Մասնակիցներ՝ Դիանա Գևորգյան և 6 տարեկաններ

Նպատակը– Ընթերցանության խրախուսում, գրական ստեղծագործության ճանաչման խրախուսում , գրական ստեղծագործության ներկայացումը նորարարական մեթոդներով:

Խնդիրներ– Խրախուսել ընթերցանությունը, զարգացնել երևակայությունը, տրամաբանությունը,հիշողությունը, ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների` բարու և չարի, բնութագիրը, զարգացնել տրամաբանությունը, երևակայական մտածողությունը,ձևավորել սեփական մտքերը, կարծիքը արտահայտելու կարողություն, զարգացնելհաղորդակցական կարողությունները:

Նախագծի ընթացքում նախատեսվում են անհատական,  խմբային, ընտանեկան աշխատանքները։

Գործունեության ուղղությունները`ստեղծագործական, լեզվական, տեխնոլոգիական բնագիտական:

Նախագծի մեկնարկը սկսում ենք Աղայանի  և Ռոդարիի մանկական պատմվածքների  ուսումնասիրությամբ` կարդում ենք, քննարկում, վերլուծում: Առանձնացնում ենք բարու և չարի կերպարների բնութագիրը: Հեքիաթները ներկայացնում ենք դերերով` նախապես արված դերաբաշխումով:   Սովորում եմ Ղ.Աղայանի բանաստեղծությունները անգիր՝ պատրաստվելով <<Ապրիլիկ>> նախագծին:Բանաստեղծությունները կձայնագրենք  և համակարգչի paint ծրագրով կնկարենք ամեն մի հատվածը, վերջում իրար միացնելով կստեղծենք մեր գիրքը։

Ռոդարիի հեքիթներին ծանոթանալով՝ կստեղծենք նաև մեր <<Շրջիկ ընթերցարան>> շարքը, կհորինենք մեր պատմությունները, <<Թարս հեքիաթի>> հիման վրա կունենանք թարս զրույց,<<Աչքերի գանգատը>>հեքիաթի հիման վրա ռադիոնյութի պատրաստում:

  • Ռոդարիական հնարքներով հեքիաթների մշակում, էլ. Գրքի ստեղծում
  • Հեքիաթները ներկայացնում ենք էլեկրոնային գրքի, ֆիլմի, ռադիոթատրոնի տեսքով:
  • Հեքիաթներից մեկը ներկայացնում ենք բերանացի՝ նախապես արված  դերաբաշխումով .
  • Ռոդարիական հերոսների ծեփում կավով և պլաստիլինով

Արդյունքները կտեղադրվեն դասարանական և անհատական բլոգներում, ենթակայքում:

Leave a comment