‹‹Երկրի օր›› նախագիծ

Ապրիլի 22-ին` 6 տարեկանները հանդես եկան  ուղերձ-նախագծերով՝  Երկիր մոլորակը կարգի բերելու նպատակով: Ամենքս մեր բաժին երկիրն ենք պահում՝ մաքրում, բարեկարգում, խնամում, տնկում, աճեցնում…

Ճամփորդության մասին

Դեպի Խոր Վիրապ կատարած ճամփորդության ժամանակ ունեինք լրագրողների խումբ, ովքեր 6 տարեկանների համար նախատեսված պլանշետներով լուսանկարեցին, իսկ տանն էլ պատմեցին իրենց տեսածի մասին :

Սարգիս Մարտիրոսյան

Լսե՛ք

Սիոնա Սիմիկյան,Մարիամ Դեմիրճյան և Տիգրան Սահակյան

Ուսումնական ճամփորդություն

Այսօր 6 տարեկանները հաղթահարեցին ևս մեկ ճամփորդություն,այն է՝ դեպի Խոր Վիրապ. Պապի սարի բլուր

Հաշվի առնելով սովորողների և ծնողների ոգևորությունը և հրճվանքը, կարելի է ասել, որ  ճամփորդությունն  արդյունավետ էր:

Ավելի մանրամասն կպատմի ֆիլմը.

:

‹‹Երկրի օր›› նախագիծ

արև3Ապրիլի 22-ը տոն է՝ Երկրի միջազգային օր։ Այն նշվում է որպես մաքուր մոլորակի,ջրի և օդի օր։Տոնի արմատները շատ խորն են՝ գալիս են հեռավոր 19-րդ դարի վերջերից։ Ջոն Մորտոնը,տեղափոխվելով Նեբրասկա նահանգ,հանդիպեց ահռելի անապատային տարածք,որտեղի ծառերը հատվում էին և օգտագործվում շինարարության մեջ,ինչպես նաև որպես վառելանյութ։Մորտոնը առաջարկեց հայտարարել կանաչապատման օր, և պարգևատրել այն մարդկանց, ովքեր մեծ քանակությամբ ծառ կտնկեն։ Օրը հաստատվեց և անվանվեց «Ծառի օր»։ Continue reading

Ուսումնական ճամփորդություն Խոր Վիրապ.Պապի սարի բլուր

800px-540_Monastère_de_Khor_Virap_vu_de_prèsՄասնակիցներ՝

Գեղարվեստի կրտսեր դպրոցի

5-6 տարեկան սովորողներ

Վայրը՝ Խոր Վիրապ.Պապի սարի բլուր

Օրը՝ 21  ապրիլի 2016թ

Մեկնումը՝ ժամը 10.00, վերադարձը՝ ժամը 16.00

Նպատակը՝

Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում Continue reading

Ղ. Աղայան «Ծիտը և բազեն»

Ծիտը ծառին ծլվըլում է.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
– Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ. – Հե՛ – հե՛ – հե՛…

Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…

Ռոդարիական հերոսների ծեփում

6 տարեկանների հետ ծանոթացանք Ջ.Ռոդարիի <<Ցրված Ջովանին>> և  <<Չիպոլինոյի արկածները>>  հեքիաթին, դիտեցինք մուլտֆիլմերը, կավի արհեստանոցում էլ  փորձեցինք ծեփել հերոսներին: Դիտե՛ք նկարաշարաը

This slideshow requires JavaScript.

Աղայանական+Ռոդարիական օրեր. Նախագիծ

collageԺամանակահատված ՝ ապրիլի 1-14Մասնակիցներ՝ Դիանա Գևորգյան և 6 տարեկաններ

Նպատակը– Ընթերցանության խրախուսում, գրական ստեղծագործության ճանաչման խրախուսում , գրական ստեղծագործության ներկայացումը նորարարական մեթոդներով:

Continue reading

Ձեզ հետ թարսիկներն են…

6 տարեկանները  Ջ. Ռոդարիի «Թարս հարցերը» հեքիաթը լսելուց հետո Paint նկարչական ծրագրով նկարեցին իրենց թարս նկարը և մուտքագրեցին թարս հարցեր, որից հետո ունեցան թարս զրույց

This slideshow requires JavaScript.

Չմոռանաք, լսե՛ք նաև թարս ռադիոն…