Ռոդարիական հերոսների ծեփում

6 տարեկանների հետ ծանոթացանք Ջ.Ռոդարիի <<Ցրված Ջովանին>> և  <<Չիպոլինոյի արկածները>>  հեքիաթին, դիտեցինք մուլտֆիլմերը, կավի արհեստանոցում էլ  փորձեցինք ծեփել հերոսներին: Դիտե՛ք նկարաշարաը

This slideshow requires JavaScript.

Աղայանական+Ռոդարիական օրեր. Նախագիծ

collageԺամանակահատված ՝ ապրիլի 1-14Մասնակիցներ՝ Դիանա Գևորգյան և 6 տարեկաններ

Նպատակը– Ընթերցանության խրախուսում, գրական ստեղծագործության ճանաչման խրախուսում , գրական ստեղծագործության ներկայացումը նորարարական մեթոդներով:

Continue reading

Ձեզ հետ թարսիկներն են…

6 տարեկանները  Ջ. Ռոդարիի «Թարս հարցերը» հեքիաթը լսելուց հետո Paint նկարչական ծրագրով նկարեցին իրենց թարս նկարը և մուտքագրեցին թարս հարցեր, որից հետո ունեցան թարս զրույց

This slideshow requires JavaScript.

Չմոռանաք, լսե՛ք նաև թարս ռադիոն…

Աշխատանքային նախագիծ. 11.04-15.04.16

IMG_0378Առավոտյան ընդհանուր պարապմունք (Պատասխանատուներ՝ 6 տարեկաններ, ծրագիրն՝ այստեղ)

Միջավայրի խնամք, խնամում  ենք մեր սենյակային բույսերը,ներգրավվում ենք բակային աշխատանքներում: Continue reading

Ղազարոս Աղայան

Աքաղաղ-Սարգիս-300x241Աքաղաղ

Աքաղաղը կանչում է.
– Ծուղրուղու՜,
Ղու-ղու-ղու՜.
Պառավ նանը զարթնում է,
– Տա-տա-տա՜…
Պա-պա-պա՜…
Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթնեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜: Continue reading

Նվիրում ենք, ջա՜ն…

6 տարեկաններն այսօր ամփոփեցին«Ձոն» ուսումնական նախագիծը, որի մեկնարկը տվեցին մեկ ամիս առաջ՝ հայրիկների հետ տնկելով իրենց բույսերը, ձևավորեցին, դարձրեցին ավելի գունեղ և հետաքրքիր, մեկ ամիս ջրեցին, խնամեցին, իսկ այսօր արդեն նվիրում են: Շնորհավո՜ր տոնդ, սիրելի մայրիկ

This slideshow requires JavaScript.

Ջանի Ռոդարի

imgres1-150x150Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար

Ո՞վ է հրամայում

Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո   կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Աշխարհի ամենալավ մարդը
     Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ:    Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.
-Միշտ առաջինն եմ լինելու ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:
Բայց դե հակառակն ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:
Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…  Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…
Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  ստիպված հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում: Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց այդ մասին վերջինն իմացավ: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է:

Շղթա
      Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է: Continue reading