Ծաղիկներ նվիրելու նոր կուլտուրա

Այսօր 5-6 տարեկանների խմբի սովորողների հայրիկներն  ազդարարեցին «Ձոն» ուսումնական նախագիծը: Նրանք բուսաբան Շողիկ Պողոսյանի օգնությամբ փորձեցին տարածել ծաղիկներ նվիրելու նոր կուլտուրա: Դիտե՛ք տեսանյութը

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Ուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների  համար

Իրականացման տևողությունը՝  մարտի 4 — ապրիլի 11

IMG_0820Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում

Continue reading