Պլանշետներն ընտանիքում

6 տարեկանները պլանշետները պարբերաբար տանում են տուն, ուսումնասիրում ընտանիքով, մայրիկ հայրիկներին մասնակից են դարձնում իրենց խաղ-ուսուցմանը, ծնողներն էլ իրենց դիտարկումներն են անում որպես կողքի աչք:

Մայա Խաչատրյանի մայրիկը գրում է. ‹‹Իմ աղջիկը հաճախում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի 5 տարեկանների խումբ,  շատ գոհ եմ ու հատկապես ինձ ուրախացնում է այն փաստը, որ համակարգիչն  ու պլանշետը չի օգտագործում միայն մուլտֆիլմ  նայելու համար,  իր այս փոքր տարիքին գիտի power paint . Word ծրագրերից օգտվել ու շատ դեպքերում ես եմ իրենից որոշ բաներ հարցնում, ինչն է հետաքրքիր՝ իր յուաքանչյուր գործողություն մեկնաբանելով է անում,     շատ շնորհակալ եմ դասվարից ու մնացած ուսուցչական անձնակազմից,  որ երեխաներին սովորեցնում են ամեն ինչ հասկանալով անել, ոչ թե մեխանիկորեն›› :

This slideshow requires JavaScript.

Ծնունդդ շնորհավո՜ր, հրաշք Սիոնա

Այսօր մեր խմբի ամենափոքր սովորող գեղեցկուհի Սիոնայի ծննդյան օրն է: Շնորհավո՜ր, քեզ անհոգ օրեր, պայծառ ժպիտներ, գունավոր փուչիկներ և լիքը ընկերներ, մենք քեզ սիրում ենք…

This slideshow requires JavaScript.