Նախագծային ուսուցման շաբաթ

զատիկՏևողությունը՝ մարտի 21-25

Մասնակիցներ՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի 5-6 տարեկաններ

Նախագծային ուսուցման շաբաթվա ուղղություններ, գործունեություն

Մարտի 21 (երկուշաբթի)

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Հայրիկների հետ շարունակում ենք խնամել մեր թաղարները (պատրաստվում ենք «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի)
  • Պատրաստվում ենք «Զատիկ» նախագիծին (զատկական զարդերի,իրերի պատրաստում, զատկական ճյուղի ձևավորում)
  • Դաս-համերգ 3-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ (զատկական երգերի կրկնություն)

Նախաճաշ, ճաշ, հետճաշիկ

Երաժշտություն,հանգիստ, մուլտֆիլմի դիտում Continue reading

Ուսումնական պլանշետը տանը և դպրոցում

IMG_0855Ուսումնական պլանշետը (գործիք) իր հնարավորություններով (տեխնիկական),  բովանդակությամբ (ծրագրային) սովորողի (երեխայի), մասնավորապես՝ 5-6 տարեկանի համար ինքնակրթության (ինքնուրույն սովորելու, ինքն իրեն կրթելու, սովորեցնելու), դրա կազմակերպման լավ հնարավորություն (միջոց, միջավայր) է:

Դասարանում (խմբում) ուսումնական պլանշետը լինում է սովորողներին հասանելի վայրում: Դասվար-դաստիարակի հիմնական գործառույթը դառնում է դիտարկելարձանագրելը, կարելի է «թաքնված տեսախցիկի» սկզբունքով էլ աշխատել: Պլանշետն անհրաժեշտ է սովորողի հետ ուղարկել տուն: Ծնողը պիտի դիտարկի, թե երեխան տանը ինչպես է գործածում պլանշետը, ինչ է անում (խաղում, աշխատում,…) ու իր դիտարկումները ներկայացնի պատումի, տեսանյութի տեսքով. Continue reading