Ուռա՜, ամեն օր պլանշետ…

Երբ, ինչ ուզում խաղում ենք պլանշետներով, նկարում, ներկայացնում դպրոցի անցուդարձը, ձայնագրում, խաղեր ներբեռնում, նույնիսկ մեր հայրիկների հետ ենք արդեն խմբում փորձարկել, նրանք օգնում են ավելի հմուտ դառնանք, ավելի արագ մուտքագրենք և կարդանք

This slideshow requires JavaScript.

Դոնալդ Բիսեթ. Ծուղրուղուն ու Արևը

արև (1)Աքաղաղն ապրում էր կտուրի վրա: Նրա անունը Ծուղրուղու էր: Նա պղնձից էր, միայն մի ոտքը երկաթից էր  պատրաստված: Ծուղրուղուն նստած էր եկեղեցու բարձր գմբեթին, իսկ եկեղեցին   բարձր բլուրի բարձր գագաթին էր:

Հենց այդ բարձր բլուրի ետևից էլ ամեն առավոտ Արևը դուրս էր գալիս:  Թվում էր, թե Արևը շատ մոտ է եկեղեցու գմբեթին, այնքան մոտ, որ եթե Ծուղրուղուն ուզի, կարող է իր պղնձե թևը Արևին հասցնել:

Ամեն առավոտ Արևը հին հացի փշուրներ էր ուտում: Անգլիացիները դրան թոսթ են ասում: Մի անգամ Արևն իր նախաճաշն էր պատրաստում, մեկ էլ զգաց, որ մեկն իրեն խուտուտ է տալիս: Նա նայեց ներքև, բացի կտուրի աքաղաղից և եկեղեցու գմբեթից բան չտեսավ:

Արևը քորեց իրեն, նայեց շուրջը և ուզում էր հացը բովել վերջացնել, պարզվեց՝ այն արդեն վառվել է, մի փոքր կտոր է մնացել: Continue reading